Նամակ ձմռանը

Ձմե՛ռ, ես քեզ խնդրում եմ, որ շատ ձյուն գա, որ մենք ձնագնդիկ խաղանք և ձնեմարդ պատրաստենք։ Ես սիրում եմ ձմեռը, որովհետև ձմռանը ձյուն է գալիս, Ձմեռ պապը նվերներով, և ձմեռային արձակուրդներ ենք ունենում։

Այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Մի օր դասարանով գնացինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Թանգարանի աշխատող կինը մեզ պատմեց Կոմիտասի մասին, ցույց տվեց դուդուկներ։ Մենք այնտեղ, նայելով Մարտիրոս Սարյանի նկարներին, նկարեցինք ու լսեցինք տարբեր երգեր։ Շատ հետաքրքիր օր ունեցանք։