Իմ մասին

Բարև, ես Միքայել Մկրտչյանն եմ։ Ես շատ եմ սիրում լողալ, հեծանիվ վարել ու սիրում եմ մաթեմատիկա։ Սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ, բակում խաղալ ընկերներիս հետ։ Սիրում եմ Ղազարոս Աղայանի <<Արեգակ>> բանաստեղծություն-երգը, իսկ իմ սիրելի հեղինակն է Հովհաննես Թումանյանը։ <<Պոչատ աղվեսը>>

Ուսումնական ճամփորդություն Աշտարակ քաղաք

Այսօր դասընկերներով ճամփորդեցինք Աշտարակ քաղաք։ Ընկեր Քրիստինեն և գեղանկարիչ Արմեն Թորոսի Բոյախչյանը մեզ համար կազմակերպել էին նկարչական վարպետաց դաս․ պետք է սովորեինք, թե ինչպես նկարել բնանկար։ Եկեղեցու բակում նստեցինք, լսեցինք գեղանկարչի խորհուրդները ու սկսեցինք նկարել։ Ես հասցրեցի երեք նկար նկարել։

«Երկրի օրը» ծառատունկ-ծաղկատունկ մեր դպրոցում

Այսօր դպրոցում ծառատունկ-ծաղկատունկ էր․ ամեն տարի Երկրի օր մենք դպրոցում դասընկերներով ու ուսուցիչներով միասին ծառ ենք տնկում, խնամում մեր բակը ու կանաչապատման աշխատանքներ կատարում։ Ընկեր Քրիստինեն, ընկեր Անին ու մենք ընկերներով սկզբում բահով փխրեցրեցինք հողը ու տնկեցինք ծառերի բարակ շիվերը։

Սուրբ հարության տոնի խորհուրդն ու սիրուն ծեսը մեր դպրոցում

Մեր կրթահամալիրում ամեն տարի սիրով նշում ենք Սուրբ հարության տոնը։ Տոնին ընդառաջ պատրաստում ենք զատկական խորհուրդն ունեցող հետաքրքիր, գունեղ իրեր, սովորում ենք ասիկներ, ծիսական երգեր, ցանում ենք ածիկներ և այլն…Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանցիները մեծ հավեսով պատրաստվել են և միասին զատկական

«Զատիկ» ուսումնական նախագիծ. Պատրաստում ենք օրհնանքների ծառ

Զատկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք օրհնանքների ծառ։ Փոքրիկ թղթերի վրա գրեցինք զատկական ասիկներ և օրհնանքներ, այնուհետեւ մեր ձեռքերով պատրաստեցինք պլաստիլին, պլաստիլինից ծեփեցինք զատկական հերոսներ և զարդարեցինք մեր ծառը… Դիտեք մեր կատարած աշխատանքների մասին պատմող տեսանյութը՝

Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Սուրբ Զատիկը շատ լավ անցավ մեր ընտանիքում։ Մենք բոլորս հավաքվեցինք տոնական սեղանի շուրջ և կերանք ավանդական ձուկն ու ձուն, նաև՝ չիր-չամիչով  ու բրնձով փլավ։ Իմ տատիկները ներկել էին  զատկական ձվերը սոխի ու նռան կճեփով։ Դրանք ստացվել էին բաց վարդագույն և