Ելք-ստուգատես

Իմ բլոգում ես ունեմ <<Ելք․ ստուգատես>> բաժին։ Իմ աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ նշված հղումով անցնելիս։ Ես եմ․․․ Բարև, ես Միքայել Մկրտչյանն եմ։ Ես շատ եմ սիրում լողալ, հեծանիվ վարել ու սիրում եմ մաթեմատիկա։ Սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ, բակում

Ճամփորդություն Լուսագյուղ. Թուխ մանուկ եկեղեցի

Այսօր մենք ճամփորդեցինք Լուսագյուղ. Թուխ մանուկ եկեղեցի։ Քանի որ այս տարի մենք ավարտում ենք տարրական դպրոցը, մեզ էր միացել մեր նոր ուսուցչուհին՝ ընկեր Սոնան։ Մենք քայլեցինք, երազանք պահեցինք, բարձունքը հաղթահարեցինք և հասանք Թուխ մանուկ եկեղեցի։ Հետո խաղացինք ընկերներով, ճաշեցինք։ Իմ

Լողի ստուգատես

Այսօր լողի ստուգատեսին այնքա՜ն լավ էինք լողում, որ մենք էլ զարմացանք։ Ոտքերը ջրում թափահարում և լողում էինք։ Կատարեցինք լողի բոլոր վարժությունները լողավազանում և այնուհետև գնացինք անգլերենի դասի։

Հեծանվավարության, վազքի ստուգատես

Մենք սովորել ենք լավ հեծանիվ քշել։ Ստուգատեսին մենք մեր հեծանիվները վարում էինք իրար հետևից շարքով։ Նաև մենք վազում էինք դպրոցի շուրջը։ Մի լա՜վ մարզվեցինք։

Իմ մասին

Բարև, ես Միքայել Մկրտչյանն եմ։ Ես շատ եմ սիրում լողալ, հեծանիվ վարել ու սիրում եմ մաթեմատիկա։ Սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ, բակում խաղալ ընկերներիս հետ։ Սիրում եմ Ղազարոս Աղայանի <<Արեգակ>> բանաստեղծություն-երգը, իսկ իմ սիրելի հեղինակն է Հովհաննես Թումանյանը։ <<Պոչատ աղվեսը>>

Ուսումնական ճամփորդություն Աշտարակ քաղաք

Այսօր դասընկերներով ճամփորդեցինք Աշտարակ քաղաք։ Ընկեր Քրիստինեն և գեղանկարիչ Արմեն Թորոսի Բոյախչյանը մեզ համար կազմակերպել էին նկարչական վարպետաց դաս․ պետք է սովորեինք, թե ինչպես նկարել բնանկար։ Եկեղեցու բակում նստեցինք, լսեցինք գեղանկարչի խորհուրդները ու սկսեցինք նկարել։ Ես հասցրեցի երեք նկար նկարել։

«Երկրի օրը» ծառատունկ-ծաղկատունկ մեր դպրոցում

Այսօր դպրոցում ծառատունկ-ծաղկատունկ էր․ ամեն տարի Երկրի օր մենք դպրոցում դասընկերներով ու ուսուցիչներով միասին ծառ ենք տնկում, խնամում մեր բակը ու կանաչապատման աշխատանքներ կատարում։ Ընկեր Քրիստինեն, ընկեր Անին ու մենք ընկերներով սկզբում բահով փխրեցրեցինք հողը ու տնկեցինք ծառերի բարակ շիվերը։