Ելք-ստուգատես

Իմ բլոգում ես ունեմ <<Ելք․ ստուգատես>> բաժին։ Իմ աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ նշված հղումով անցնելիս։ Ես եմ․․․ Բարև, ես Միքայել Մկրտչյանն եմ։ Ես շատ եմ սիրում լողալ, հեծանիվ վարել ու սիրում եմ մաթեմատիկա։ Սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ, բակում

Ճամփորդություն Լուսագյուղ. Թուխ մանուկ եկեղեցի

Այսօր մենք ճամփորդեցինք Լուսագյուղ. Թուխ մանուկ եկեղեցի։ Քանի որ այս տարի մենք ավարտում ենք տարրական դպրոցը, մեզ էր միացել մեր նոր ուսուցչուհին՝ ընկեր Սոնան։ Մենք քայլեցինք, երազանք պահեցինք, բարձունքը հաղթահարեցինք և հասանք Թուխ մանուկ եկեղեցի։ Հետո խաղացինք ընկերներով, ճաշեցինք։ Իմ

Ուսումնական ճամփորդություն Աշտարակ քաղաք

Այսօր դասընկերներով ճամփորդեցինք Աշտարակ քաղաք։ Ընկեր Քրիստինեն և գեղանկարիչ Արմեն Թորոսի Բոյախչյանը մեզ համար կազմակերպել էին նկարչական վարպետաց դաս․ պետք է սովորեինք, թե ինչպես նկարել բնանկար։ Եկեղեցու բակում նստեցինք, լսեցինք գեղանկարչի խորհուրդները ու սկսեցինք նկարել։ Ես հասցրեցի երեք նկար նկարել։

Այց Հ․ Թումանյանի թանգարան

Այսօր աշխարհում տոնում են գրողների օրը։ Մենք այդ առիթով գնացինք Հ․ Թումանյանի թանգարան։ Մեզ պատմեցին նրա կյանքի ու ստեղծագործությունների մասին։ Հ․ Թումանյանը ուներ 10 զավակ։ Դասընկերներով նայեցինք Հ․ Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված թատրոն ու մուլտֆիլմ։

Ձմեռային ճամբարի ամփոփում

Շատ հավես, ուրախ ձմեռային ճամբար ունեցանք։ Շատ տարբեր բաներ հասցրեցինք անել ճամբարի ընթացքում։ Մի օր գնացինք Ջրվեժի այգի սահնակ քշելու, ես կարողացա վերջապես Ձնեմարդ պատրաստել, քանի որ այնտեղ շատ ձյուն կար։ Իսկ մի օր էլ երեխաներով շատ քաղցր բերեցինք ու

Առաջին շրջանի հաշվետվություն

Մայրենի Մենք կարդում ենք հեքիաթներ, պատմվածքներ, բանաստեղծություններ։ Paint ծրագրով նկարում և գրում ենք փոքրիկ պատումներ։ Ամառային արձակուրդներից հետո սկսեցինք կարդալ Էդուարդ Ուսպենսկու <<Քեռի Ֆեոդոր>> գիրքը ու դիտեցինք մուլտֆիլմը։ Մաթեմատիկա Մաթեմատիկան իմ սիրած առարկան է։ Մենք կատարում ենք տարբեր չափումներ, լուծում

Աշնանային մի օր բուսաբանական այգում

Հինգշաբթի օրը մենք դասարանով գնացինք բուսաբանական այգի։ Արևոտ աշնանային օր էր։ Մենք այնտեղ նկարեցինք, հավաքեցինք տերևներ և կաղիններ։ Ջերմոցում ես տեսա մի հետաքրքիր ծաղիկ․ այն գիշատիչ էր և ուտում էր մեղուներին ու ճանճերին։ Շատ ուրախ օր ունեցանք ընկեր Քրիստինեի և

Ճամփորդություն դեպի Սևան

Սեպտեմբերի մեկին ես ու իմ ընկերները ճամփորդեցինք դեպի Սևան։ Առավոտյան ավտոբուսով ճանապարհ ընկանք։ Սևանա լճում  լողացինք։ Ափին նշեցինք Ալենի ծննդյան օրը։ Մենք գնացինք Սևանի եկեղեցի։ Այդ օրը նաև տեսանք ձի, որ խոտ էր ուտում դաշտում: