Հնդկաստանում ապրում է ավելի քան մեկ միլիարդ մարդ, սա հակադրությունների երկիր է։ Հնդկաստանում կողք կողքի ապրում են շատ աղքատներն ու շատ հարուստները, գրագետներ և  գրել-կարդալ չկարողացող մարդիկ, իսկ Թաջ Մահալի նման հոյակապ կառույցի կողքին աղքատ տնակներն են, որոնք անգամ կոյուղի չունեն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հնդկաստանում տների 53% կոյուղի և հոսող ջուր չունի։ Մարդիկ իրենց կարիքները դրսում են հոգում։  Երկրի բնակչության միայն 65%-ն է գրագետ։ Հնդկաստանում ավելի քան 1000 լեզու կա, բայց նրանցից շատերը գիտեն հինդի։ Ամեն տարի Հնդկաստանում հազարավոր մարդիկ են մահանում մեքենաների անիվների տակ, լեփ-լեցուն ավտոբուսներում շնչահեղձ լինելու պատճառով, աղտոտված օդից կամ հակասանիտարական պայմաններից։ Աշխարհում շատ հայտնի են հնդկական կինոները։ Հնդկաստանը տարեկան արտադրում է մոտ 1100 ֆիլմ, ինչը երկու անգամ ավելի շատ է, քան ԱՄՆ-ի արտադրածը: Չնայած Հնդկաստանում մարդկանց մեծ մասն ուտում է բուսական ծագման մթերքներ, հնդկական խոհանոցը հավով, այծով և գառան մսով պատրաստված շատ համեղ ուտեստներ ունի։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ չէին էլ կարող մտածել, որ Հնդկաստանում գոյություն ունի ստրկություն։ Ստրուկների մեծ մասը աղքատ, անգրագետ կանայք և երեխաներ են, որոնք հարկադրված են ծանր աշխատանք կատարել։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ է Հնդկաստանը հակադրությունների երկիր։ Հնդկաստանում կողք կողքի ապրում են շատ աղքատներն ու շատ հարուստները, գրագետներ և  գրել-կարդալ չկարողացող մարդիկ, իսկ Թաջ Մահալի նման հոյակապ կառույցի կողքին աղքատ տնակներն են, որոնք անգամ կոյուղի չունեն։ 
2․ Ի՞նչն է պատճառը, որ Հնդկաստանում շատ մարդիկ են մահանում։ Ամեն տարի Հնդկաստանում հազարավոր մարդիկ են մահանում մեքենաների անիվների տակ, լեփ-լեցուն ավտոբուսներում շնչահեղձ լինելու պատճառով, աղտոտված օդից կամ հակասանիտարական պայմաններից։
3․ Տեքստից դուրս գրիր -ում վերջավորությամբ 3 գոյական։ Հնդկաստանում, ավտոբուսներում, աշխարհում:
4․ Զույգերը միացրու իրար և տեքստում գտիր դրանք ու գունավորիր.
Ա․ հնդկական, աղքատ, հոյակապ, անգրագետ
Բ․ կառույց, կանայք, խոհանոց, տնակներ

հոյակապ կառույց, հնդկական խոհանոց, անգրագետ կանայք, աղքատ տնակներ:
5․ Ինքնուրույն շարունակիր նախադասությունները.
Ես չէի ցանկանա ապրել Հնդկաստանում, որովհետև այնտեղ ստրկություն կա:
Եթե ես լինեի հարուստ հնդիկ, կօգնեի աղքատներին։
Լավ չի, երբ Հնդկաստանում մարդիկ են մահանում կեղտոտ օդից կամ ավտովթարներից։

Հնդկաստան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *