Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք, իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում է լուսնին՝ երկինքը սև  է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ճառագայթ – լուսատու աղբյուրից բխող լույսի նուրբ շերտ՝ գիծ։

2․ Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք:

Թթվածին,ազոտ գազ, ջուր, ածխաթթու գազ, անտեսանելի մանրէներ։

3․ Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր:

Ես կուզեի, որ երկնքից թափվեին գազարներ և խնձորներ։

4․ Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է երկինքը կապույտ:

Երբ արևի ճառագայթները անցնում են օդի միջով, նրանք ներկում են օդը հիմնականում  կապույտ և երկնագույն գույներով։

Ինչու՞ է երկինքը կապույտ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *