Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

անթիվ-անհամար – անվերջ

հրեղեն – կրակից բաղկացած

վիթխարի – մեծ, հսկայական

արձակել – բաց թողնել, նետել, տալ

թվալ – երևալ իբրև

2․ Շարունակի՛ր.

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը:

Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան արևը։

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

3․ Գրի՛ր հականիշ բառեր.

Մթնել – լույսը բացվել, լուսանալ

Շատ – քիչ

Մեծ – փոքր

Տաք – սառը

Հեռու – մոտիկ

Մութ – լուսավոր

Թույլ – ուժեղ

4․ Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:

5․ Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և գրի՛ր համապատասխան սյունակում.

Ի՞նչ(ը)Ինչե՞ր(ը)Ինչպիսի՞
Արևըաստղերըմեծ
երկինքըգնդերպայծառ
լույսկետերտաք
  հրեղեն
  վիթխարի
  մութ
  թույլ
Մայրենի․ 15․10․2021

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *