Արև

(տեղեկատվական)

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շիկացած – վառվող

խավար – լույսի բացակայություն, բացարձակ մթություն

2․ Գրի՛ր հոմանիշ բառեր.

Արեգակ – արփի, արև

Ջերմություն – տաքություն

Խավար – մութ

3․ Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում:

Սև երկինք, ամպեր, աստղեր։

4․ Լուսինը երկնքում ի՞նչ է անում:

Լուսավորում է։

5․ Աստղերը երկնքում ի՞նչ են անում:

Փայլում են։

6․ Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը:
Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում:

7․ Նամակ գրի՛ր արևին:

Մայրենի․ 18․10․2021

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *