Մայրենի

Մենք կարդում ենք հեքիաթներ, պատմվածքներ, բանաստեղծություններ։ Paint ծրագրով նկարում և գրում ենք փոքրիկ պատումներ։ Ամառային արձակուրդներից հետո սկսեցինք կարդալ Էդուարդ Ուսպենսկու <<Քեռի Ֆեոդոր>> գիրքը ու դիտեցինք մուլտֆիլմը։

Մաթեմատիկա

Մաթեմատիկան իմ սիրած առարկան է։ Մենք կատարում ենք տարբեր չափումներ, լուծում ենք տրամաբանական խնդիրներ ու ռեբուսներ։

Ես և շրջակա աշխարհը

Մենք սովորում ենք կենդանիների, տիեզերքի, մեր մոլորակի, բնության տարբեր երևույթների մասին։ Մենք խնամում ենք կենդանիներին մեր դպրոցի ագարակում։

Մարմնակրթություն

Մեր դպրոցում մենք շատ ենք մարզվում։ Ամեն շաբաթ հեծանիվ ենք վարում և լողում դպրոցի լողավազանում։ Տաք եղանակին խաղում ենք էստաֆետային խաղեր։

Շախմատ, սեղանի խաղեր

Մենք խաղում ենք սեղանի տարբեր խաղեր՝ շախմատ, լեգո, փազլ և այլ հետաքրքիր խաղեր։

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Դասարանում մենք պատրաստում ենք պլաստիլինից, գունավոր թղթերից, տարբեր նյութերից ձեռքի աշխատանքներ։

Ուսումնական ճամփորդություն

Մեր դպրոցում մենք հաճախ ենք ունենում ուսումնական ճամփորդություներ։ Դասընկերներով ընկեր Քրիստինեի և ընկեր Անիի հետ ճամփորդում ենք, գնում ենք թանգարաններ, եկեղեցիներ, այգիներ և այլն։

Բլոգավարություն

Իմ բլոգում ես կատարում եմ իմ տնային աշխատանքները, պատմում եմ մի դպրոցի մասին։

Երաժշտություն, պար

Ես շատ եմ սիրում պարեր և երաժշտություն։ Մենք մեր դպրոցում սովորում ենք պարել հայկական տարբեր պարեր ու երգել տարբեր երգեր։

Առաջին շրջանի հաշվետվություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *