Երևանը Հրազդան գետի ափամերձ քաղաքներից մեկն է, որը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայություն են գետի կիրճում հայտնաբերված քարայրները՝ հնագույն մարդկանց պատկանող աշխատանքային գործիքներով և այլ գտածոներով: Հրազդան կամ Զանգու (ուրարտերեն՝ Իլդարունի) գետը Արաքսի ձախ վտակն է, որը սկիզբ է առնում Սևանա լճից:
Գետի մի մեծ հատված՝ մոտ 15 կմ, հոսում է մայրաքաղաք Երևանի տարածքով: Քաղաքի տարբեր կետերից տեսանելի են կիրճի գեղեցիկ տեսարանները: Հրազդանի կիրճի երկայնքի  միջին հատվածում Նոր Արաբկիր զբոսայգին է, որտեղ հանգստյան գոտուն կից գործում է «Երևան զիփլայն» ճախրուղին: Ճախրուղով թռիչքն անցնում է Հրազդանի կիրճի վրայով, Դավիթաշենի կամրջի տակով, որի ժամանակ բացվում են քաղաքի՝ անմոռանալի տեսարանները:

Image result for Հրազդան կիրճ
Image result for Հրազդան կիրճ
Հրազդան կիրճի մասին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *